Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանում պետական ընթրիքի ընթացքում ունեցած…

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանում պետական ընթրիքի ընթացքում ունեցած բաժակաճառի ժամանակ հայտարարել է, թե Ֆրանսիան իր պարտքն է համարել և շարունակելու է համարել Հայաստանի կողքին կանգնելը՝ առաջնորդվելով արդարության սկզբունքով։
Մակրոնը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին հնչեցրած գնահատականների համար՝ անդրադառնալով 2022 թվականի աշնան իրադարձություններին և տարածաշրջանում ստեղծված ծանր իրավիճակին։
«Այդ պահին կարծում եմ, որ Ֆրանսիան իր պարտքն է կատարել։ Շատերը Եվրոպայում և այլուր մեզ նայում էին՝ չհասկանալով, թե ինչու ենք մենք այդքան սատարում Հայաստանին։ Բայց մենք եղել ենք ձեր կողքին, որովհետև դա արդար էր, ուղղակի որովհետև արդարը դա էր»,– նշել է Ֆրանսիայի նախագահը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով