Վարչապետը և մի շարք պաշտոնյաներ արձակուրդ են մեկնումՆախընտրական քարոզարշավին մաս…

Վարչապետը և մի շարք պաշտոնյաներ արձակուրդ են մեկնում
Նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով Հայաստանի վարչապետը վաղվանից կգտնվի արձակուրդում։ Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է այսօր նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ:
«Այն կընդհատվի միայն մայիսի 28-ին, որպեսզի պետական տոնի օրը որոշակի պարտականություններ ունեմ, այդ պարտականությունները կատարեմ, և գուցե նաև աշխատանքային ինչ-որ հարցեր լինեն այդ առիթով։ Բայց, ընդհանուր առմամբ, պլանավորում եմ քարոզարշավի մեջ լինել», — ասել է Փաշինյանը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով