«Մարտի 13-ին՝ ժամը 15.35-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գտնվող սուպերմարկետի մոտից շտապօգնության խումբը «գլխի պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 55-ամյա տղամարդու:
Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 55-ամյա տղամարդը հրաժարվել է հարցազրույց տալ սուպերմարկետի մոտ իրեն մոտեցած հեռուստաընկերություններից մեկի լրագրողին և խնդրել, որ, իր կամքին հակառակ, իրեն չտեսանկարահանեն, ինչից հետո վիճաբանություն է սկսվել նրա ու լրագրողների միջև, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ապա 27-ամյա օպերատորը տեսախցիկով հարվածել է 55-ամյա տղամարդու գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Leave a Reply