«ՓՄՁ-ն պետք է ազատել շրջանառության հարկից»․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կո…

💼 «ՓՄՁ-ն պետք է ազատել շրջանառության հարկից»․ Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ առաջարկում են փոքր բիզնեսի համար սահմանել 0% շրջանառության հարկ՝ թեթևացնելու հարկային ճնշումը։
Նրա խոսքով՝ ներկայիս համակարգը փոքր բիզնեսի համար ստեղծում է վախ, ռիսկեր և վարչարարական բարդություններ, մինչդեռ հարկերի զրոյացումը կարող է խթանել վերաներդրումներն ու նվազեցնել ստվերը։
Կարապետյանը նաև նշել է, որ կուսակցությունը ցանկանում է զարգացնել մարզային արդյունաբերությունը և բարձրացնել զբաղվածությունը, որպեսզի մարդիկ կարողանան ավելի բարձր աշխատավարձ ստանալ։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով