Բելառուսին ուղարկվել է Նվեր Ծառուկյանի հանձնման միջնորդությունըՀՀ գլխավոր դատախ…

⚖️ Բելառուսին ուղարկվել է Նվեր Ծառուկյանի հանձնման միջնորդությունը
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Նվեր Ծառուկյանին Հայաստանին հանձնելու միջնորդությունը դեռ 2025-ի հունվարին ուղարկվել է Բելառուսի դատախազություն։
Բելառուսական կողմը պատասխանել է, որ հարցը կքննարկվի միայն այն դեպքում, եթե Նվեր Ծառուկյանը հայտնաբերվի և ձերբակալվի Բելառուսի տարածքում։
Գործը վերաբերում է Ծաղկաձորի խաղատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության և կողոպուտի դեպքին, որով անցնում են նաև նրա անվտանգության աշխատակիցները։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով