«Նիկոլ դավաճան» գոռացող քաղաքացուն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ բերման ենթարկե…

🚔 «Նիկոլ դավաճան» գոռացող քաղաքացուն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ բերման ենթարկեցին
Շենգավիթում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել «Նիկոլ դավաճան» գոռացող քաղաքացուն՝ քարշ տալով ու ձեռնաշղթաներով։
Քաղաքացու կինը լացակումած բղավել է․ «Բռնի կերպով ամուսնուս կանդալները հագցրին ու տանում են», իսկ տղամարդը պահանջել է՝ «Կանդալը հանի ձեռքիցս, կմտնեմ»։
Նշվում է, որ մինչ այդ քաղաքացին տեսաուղերձով հայտարարել էր․ «Նիկոլ, Շենգավիթում քեզ Արտակը սպասում է»։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով