«Ուժեղ Հայաստանը» Փաշինյանի աջակիցներին հրավիրում է հանդիպելու Սամվել Կարապետյան…

«Ուժեղ Հայաստանը» Փաշինյանի աջակիցներին հրավիրում է հանդիպելու Սամվել Կարապետյանի հետ

Հասել ենք, իջեք: «Ուժեղնե՞ր», դուք էս ամեն ինչը ինադու՞ եք անում, որ ձեր միջոցով Նիկոլին հեռացնելու հույս ունեցողները հիասթափվեն ձեզանից: Ասենք` ո՞վ ա էս «հրաշք» իդեայի հեղինակը, որ Ալիկն էլ ուրախ-ուրախ հայտարարում է էս մասին:
Ես գիտեմ, որ ձեր թիմի ներսում շատերը դեմ են արտահայտվել սրան, բայց դուք, ինչպես փորձը ցույց տվեց, չեք սիրում լսել այլ կարծիքներ, քննադատություն, որ ձեր այս կամ այն քայլը ձայն բերելու տեղը ձայն է տանում ձեզանից, ու էլի ձեր «ներկած էշն» եք քշում:
Հատու՞կ եք անում, թե՞ ուզում եք չափազանց բարի և դեմոկրատ երևալ անգամ Նիկոլի աջակիցների աչքին: Ձեզ թվում է` նիկոլականների հետ հանդիպում կազմակերպելու արդյունքում գեթ մեկ նիկոլական կգտնվի, որ կմտքափոխվի ու Սամվել Կարապետյանի՞ն կընտրի, հա՞: Իսկ չե՞ք մտածել, որ ձեզ պոտենցիալ ձայն տվողները կարող է նիկոլականների հետ «սիլի-բիլիներ» անելուց հետո որոշեն էլ ձեզ ձայն չտալ:
Լավ, ձեր քաղտեխնոլոգները հատու՞կ են սենց բաներ ձեզ հուշում: Իսկ կարո՞ղ է իրենք էլ են կոնկրետ ուժերի կամ ուժայինների կողմից ներդրված: 😀

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով