«Քվե մուրալու ժամանակ Նիկոլ Փաշինյանը դառնում է նեոբոլշևիկ Ռոբին Հուդ»․ Դերենիկ…

⚠️ «Քվե մուրալու ժամանակ Նիկոլ Փաշինյանը դառնում է նեոբոլշևիկ Ռոբին Հուդ»․ Դերենիկ Մալխասյան
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի ներկայիս քարոզարշավը հիշեցնում է 2021 թվականի ընտրությունները՝ «մուրճով շրջելու» ու կոշտ հայտարարությունների ոճով։
Նրա խոսքով՝ Փաշինյանը նախընտրական փուլերում ներկայանում է որպես «նեոբոլշևիկ Ռոբին Հուդ»՝ խոսելով հարուստներից խլելու ու ժողովրդին բաժանելու մասին, մինչդեռ հենց ՔՊ-ականների բարեկեցությունն է կտրուկ աճել։
«Այս մարդկանց մոտ բոլշևիկի կերպարի մեջ մտնելով ձայներ մուրալուց հետո կապիտալիստ դառնալը խասյաթ է դարձել»,– ասել է Մալխասյանը։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով