Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինն օրերս հայտարարել է, որ երկրի դպրոցակա…

Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինն օրերս հայտարարել է, որ երկրի դպրոցական ծրագրերում և դասագրքերում պատմական և աշխարհագրական տերմինների էական փոփոխություններ են լինելու։ Այսինքն, փորձ է արվում դրսից պարտադրված» եզրույթները վերացնել:
Մասնավորապես՝
■ «Խաչակրաց արշավանքներ»-ը կանվանվեն «Խաչակրաց հարձակումներ» (կամ ներխուժումներ)։
■ «Աշխարհագրական հայտնագործություններ»-ը կվերանվանվեն «Գաղութատիրության սկիզբ»,
■ «Կենտրոնական Ասիա»-ն կանվանվի «Թուրքեստան»:
Բացի այդ, Անկարան առաջարկում է հրաժարվել «Էգեյան ծով» ձևակերպումից և այն պաշտոնապես անվանել «Կղզիների ծով», քանի որ «Էգեյան» տերմինը շրջանառության մեջ է դրվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Հունաստանի ազդեցությամբ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով