«Իրավունք». «Մոտ օրերս բացահայտելու եմ ամեն ինչ»«Իրավունք» թերթը գրում է. «Որեւէ…

«Իրավունք». «Մոտ օրերս բացահայտելու եմ ամեն ինչ»
«Իրավունք» թերթը գրում է. «Որեւէ մեկի հետ կոալիցիայի հարց չենք քննարկում ընդհանրապես մինչեւ չգնանք ընտրության հասկանանք, թե ով ինչքան ձայներ է հավաքել։ Ես հիմա միայն վստահ կարող եմ ասել, որ բացառվում է ՔՊ-ի հետ համագործակցությունը, մնացածը ընտրությունների արդյունքները պարզ դառնալուց հետո, եթե կարիքը լինի կքննարկենք, -անդրադառնալով հարցին, թե բացառվում է արդյո՞ք Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ հնարավոր կոալիցիան, «Իրավունքի» հետ զրույցում ասաց անձամբ Վարդան Ղուկասյանը։
Ինչ վերաբերում է Գյումրիում տիրող իրավիճակին, Ղուկասյանը նկատեց․
-Գյումրիում ամեն բան կարգին է, առհասարակ խորհուրդ կտամ բոլորին հեռու մնալ Գյումրից, թողեք ժողովուրդը հանգիստ գնա ընտրության, էս ինչ դավեր եք նյութում էդտեղ Երեւաններում։ Ես մոտ օրերս հայտարարությամբ եմ հանդես գալու, բացահայտելու եմ, թե ինչ կեղծիքներ են պատրաստվում, շատ բան գիտեմ՝ շուտով բոլորը կիմանան։ Բայց ասեմ, որ բոլոր կեղծիքներով հանդերձ իշխանությունը կրվելու է»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *