#խմբագրական Քրիստոնեությունն ու քաղաքական խոսքի սահմաններըՔրիստոնեական արժեքների…

#խմբագրական
🕊️ Քրիստոնեությունն ու քաղաքական խոսքի սահմանները
Քրիստոնեական արժեքներին հակասում է նույնիսկ ամենամեղավոր մարդու մահը ցանկանալը կամ նրան ուղղված «ինչո՞ւ չես զոհվել» տիպի հարցադրումը։ Քրիստոնեությունը հիմնված է ապաշխարության, ներման եւ մարդու փոխվելու հնարավորության վրա, ուստի ատելության եւ մահվան ցանկության դրսեւորումները չեն կարող համատեղելի լինել քրիստոնեական արժեհամակարգի հետ։
Ժողովրդավարությունը չի կարող համատեղվել քաղաքական հակառակորդների նկատմամբ վիրավորանքների, սպառնալիքների կամ անձնական հարձակումների հետ։ Հանրային կյանքում անհրաժեշտ են ոչ միայն ժողովրդավարական ինստիտուտներ, այլեւ բարոյական ու քրիստոնեական արժեքների պահպանում։
✍️ Արամ Աբրահամյանի խմբագրականը

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով