Սրբազան պայքարի անատոմիան Երևանում ընթացող բազմահազարանոց ցույցերը վերջնականապես…

Սրբազան պայքարի անատոմիան
Երևանում ընթացող բազմահազարանոց ցույցերը վերջնականապես կոտրեցին հայ հասարակությանը վերագրվող անտարբերության մասին միֆերը: Շատ վերլուծաբանների ու քաղաքագետների կանխատեսումները ի չիք դարձան ու շատերի համար անհասկանալի է թե՞ ինչպես հաջողվեց Բագրատ Սրբազանին համախմբել այդքան տարբեր շերտերի: Արցախը կորցրած ու համակերպված հայ ժողովուրդը հանկարծ ոտքի կանգնեց Կրիանցի ու Ոսկեպարի, իշխանության կողմից «ադրբեջանական» հռչակված, հողերի համար: Որն է՞ պատճառը և ինչ՞ «տեխնոլոգիաներ» կիրառեց Սրբազանը, այս հարցի պատասխանը փնտրում են քպականները ու իրենց «լեգիտիմ վարչապետը», որը անդադար հաշվետվություն է պահանջում ԱԱԾ ղեկավարությունից ու ստիպում փաստեր ներկայացնել «ռուսական հետքի» մասին: Ինչու՞ դա
չկարողացավ անել տիտղոսային ընդիմությունը ունենալով հսկայական ֆինասնական, մեդիա և այլ ռեսուրսներ: Իհարկե դեռ վաղ է խոսել շարժման վերջնական հաջողության մասին, բայց մի բան ակնհայտ է՝ Նիկոլը կորցրեց հասարկության լայն շերտերի զգայական մակարդակում մեսիջներ հասցնողի իր մենաշնորհը: Նիկոլի վստահությունը, որ իր 6 տարվա «քարոզի» արդյունքում հայ հասրակությունը անվերադարձ հոգևոր դեգրադացիայի է ենթարկվել, ֆիասկո ապրեց: Քպամերձ քարոզիչներին մի պահ թվաց, որ ամեն ինչ պատրաստ է վերջին զարկը տալու, մեր պատմությանը, ինքնությանը ու մեր հայ տեսակին, բայց ինչպես Շամշադինում են ասում՝ գլխներիդ ձյուն գա…
Շարժումը իսկապես թափ է հավաքում, և շարժման առաջնորդները դեռ շատ անելիքներ ունեն…..ծրագիր, վարչապետի թեկնածու և այլն:
Այս բոլոր հարցերի պատասխաններից զատ հասարակությունը Բագրատ Սրբազանից ակնկալում է ստանալ նաև հստակ «երաշխիքներ», որ կլանային կառավարումը բացառված է, որ նախկին դերակատները այլևս դեր չեն ունենալու փողոցին հաղթել պատրաստվող հոգևոր Հայաստանում: Նիկոլիզմին հաղթելու վերջին զարկը դա է և կա վստահությունը. այդ զարկը տալու կամք ու վճռականություն Բագրատ Սրբազանը ունի:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը:
Телеграм канал: @togarma301

TOGARMA

«Блаженны алчущие и жаждущие правды, ибо они насытятся»
(Мт. 5:1–12)
Для связи: togarma@protonmail.com

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *