Փաշինյանը նվազագույնի է հասցրել քաղաքացիների հետ շփումը«Հրապարակ» օրաթերթը գրում…

🔴Փաշինյանը նվազագույնի է հասցրել քաղաքացիների հետ շփումը
☄️«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի մարզային եւ համայնքային այցերը դիվադադար են անում տեղի բնակիչներին։ Փաշինյանի այցից մոտ 2-3 ժամ առաջ տվյալ համայնք դեսանտ է իջեցվում՝ ոստիկանության եւ ՊՊԾ գնդի կողմից, 2-3 գազել ոստիկան ու թիկնապահ են լցվում այդ տարածքը, բառի բուն իմաստով՝ սանրում են այն հատվածը, որտեղ պետք է տեղի ունենա հավաքը, եւ ելույթ ունենա Նիկոլ Փաշինյանը։
‼️Նախօրեին Արարատի մարզի Սուրենավան համայնքում՝ Փաշինյանի այցից առաջ, մի քանի գազել ուժայիններ են ժամանել, ստուգել ամեն քար ու թուփ, հարակից խանութներն ու տների բակերը։ Ոմանց կարծիքով, անվտանգային միջոցառումներից զատ, սա նաեւ հոգեբանական ներգործության խնդիր է լուծում, փորձում են վախ ներշնչել տեղի բնակչությանը, որ հանկարծ մեկի մտքով չանցնի՝ Փաշինյանի քարոզարշավը հարամել։
👏Երբեմնի ժողվարչապետը, որ հայտարարում էր, թե Հայաստանում 3 մլն վարչապետ կա, այսօր փաստացի վախենում է շփվել ժողովրդի հետ, քանի որ դրանք, որպես կանոն, սկանդալներով են ավարտվում։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով