«Հունիսի 7-ին ընտրությունները կկայանա՞ն»․ Տիգրան Աբրահամյանը չի բացառում հետաձգ…

🗳️ «Հունիսի 7-ին ընտրությունները կկայանա՞ն»․ Տիգրան Աբրահամյանը չի բացառում հետաձգման սցենարը
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ իշխանությունը տարբեր գործընթացներով՝ «հիբրիդային պատերազմի» սպառնալիքներից մինչև ընդդիմության հասցեին հնչող մեղադրանքներ, կարող է հիմքեր ստեղծել ընտրությունները չեղարկելու կամ դրանց արդյունքները վիճարկելու համար։
Աբրահամյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը «ամեն գնով» փորձելու են պահպանել իշխանությունը, իսկ ընդդիմությունը պետք է պատրաստ լինի ոչ միայն նախընտրական, այլև հետընտրական հնարավոր զարգացումներին ու ճնշումներին։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով