#մշակույթ Տավուշի Առաքելոց վանքում շարունակվում են հնագիտական պեղումներըՀՀ ԳԱԱ …

#մշակույթ
🏛️ Տավուշի Առաքելոց վանքում շարունակվում են հնագիտական պեղումները
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Զալցբուրգի համալսարանի համատեղ արշավախումբը պեղումներ է իրականացնում Տավուշի մարզի Աճարկուտ գյուղի մոտ գտնվող միջնադարյան Առաքելոց վանական համալիրում։
Հուշարձանը ներառվել է Եվրոպա Նոստրայի՝ Եվրոպայի 7 ամենավտանգված հուշարձանների ցանկում։ Պեղումների ընթացքում արդեն հայտնաբերվել և հաշվառվել է ավելի քան 150 ճարտարապետական դետալ։
⛪️ 13-14-րդ դարերով թվագրվող համալիրը հայտնի է իր եզակի գավթով, զանգակատնով, խաչքարերով և պաշտպանական պարիսպներով։ Նախատեսվում է նաև վանքի վերականգնում։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով