2021 թ. փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը ներառյալ թույլատրվելու է ՀՀ-ից և Բելառուսից ՌԴ մեկնող ԵԱՏՄ անդամ պետությունների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը ՌԴ՝ օդային հաղորդակցության 20 սահմանային անցակետերով։ Անհրաժեշտ է ներկայացնել վավերական անձնագիր, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության հետազոտման բացասական արդյունքը, որը պետք է արտացոլվի «Путешествую без COVID-19»* բջջային հավելվածում։ Բջջային հավելվածը հասանելի է Apple Store-ի և Google Play-ի հայաստանյան և ռուսաստանյան օգտատերերի համար։ [ՀՀ ԱԳՆ]
Կարդալ ավելին
Կարդալ ավելին