«Սենց քարոզարշավ չեմ հիշում, որ այսքան հանդարտ լինի»․ Նիկոլ ՓաշինյանՄեղրաձորում…

«Սենց քարոզարշավ չեմ հիշում, որ այսքան հանդարտ լինի»․ Նիկոլ Փաշինյան
Մեղրաձորում նախընտրական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընթացիկ քարոզարշավն առանձնանում է իր խաղաղ ու հանդարտ մթնոլորտով։ Նա նաև պնդել է, որ իշխանությունը փակել է փախստականների վերադարձի թեման և ընդդիմությանը մեղադրել է այն քաղաքական նպատակներով շահարկելու մեջ։
Վարչապետը խոսել է նաև մայիսի 28-ին նախատեսված զորահանդեսի մասին՝ նշելով, որ այնտեղ կցուցադրվեն հիմնականում 2022 թվականից հետո ձեռք բերված զինտեխնիկան ու սպառազինությունը, ինչը, ըստ նրա, վկայում է բանակի վերազինման և արդիականացման մասին։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով