#Մշակույթ Թբիլիսիի հայկական թատրոնում կայացել է Էլֆիք Զոհրաբյանի «Ի՞նչ է քո անու…

#Մշակույթ
🎭 Թբիլիսիի հայկական թատրոնում կայացել է Էլֆիք Զոհրաբյանի «Ի՞նչ է քո անունը» պիեսի պրեմիերան
170-ամյա Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական թատրոնը հերթական անգամ դիմել է ժամանակակից հայ դրամատուրգիային՝ բեմադրելով Էլֆիք Զոհրաբյանի «Ի՞նչ է քո անունը» («Սե՞ր, թե՞ քուանշ») ռոմանտիկ կատակերգությունը։
Ներկայացումը բեմադրել է երիտասարդ ռեժիսոր Ալեքս Սաչյանը, որը նաև գլխավոր դերակատարն է։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի խոսքով՝ Զոհրաբյանը դարձել է թատրոնի «խաղացանկային դրամատուրգը», քանի որ նրա ստեղծագործություններից արդեն երրորդ բեմադրությունն է ներկայացվում թատրոնում։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով