Իշխող թիմում «համար 1» դրություն է հայտարարվել. «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գր…

🔴Իշխող թիմում «համար 1» դրություն է հայտարարվել. «Հրապարակ»
‼️«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ն հիմիկվանից պատրաստվում է նախընտրական ամփոփիչ հանրահավաքի։ Իշխող թիմում «համար 1» դրություն է հայտարարվել` բոլոր մարզպետերը, համայնքապետերը զգուշացվել են, որ մարդ պետք է բերեն Երեւան, որպեսզի մարդաշատ հանրահավաք անցկացնեն, անգամ պետաշխատողներին չեն խնայելու, հրաժարվողներին սպառնում են ազատել աշխատանքից:
⚡️Հանրահավաքը նախատեսված է անցկացնել Հանրապետության հրապարակում։ Նախատեսում են փաշինյանական թեւի հոգեւորականների մեծ մասնակցություն եւ այդ պարտականությունը դրել են Արարատյան թեմի առաջնորդ՝ տիրադավ Նավասարդ Կճոյանի վրա, որը պետք է հնարավորինս շատ բացահայտ կամ ծպտյալ տիրադավներ բերի` ի աջակցություն իշխանությունների:
❗️Սա, իրականում, ոչ այնքան հաղթանակի հանրահավաք է լինելու, որքան իշխանազավթման արարի եւ հաղթանակի ներշնչման արարողություն: Նշենք, որ հունիսի 3-ին ամփոփիչ հանրահավաք է պատրաստվում անել նաեւ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, կրկին՝ Հանրապետության հրապարակում։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով