Մոսկվան արգելափակել է ևս 64,5 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքը
«Ռոսպոտրեբնադզոր»-ը կարգադրել է Ռուսաստանում կասեցնել «Ջերմուկ» հանքային ջրի 64,5 միլիոն շշի վաճառքը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։Որոշումը պատճառաբանվում է պարտադիր տեխնիկական կանոնակարգերի խախտումներով։ Ռուսական կողմի պնդմամբ՝ ստուգումների ընթացքում «Ջերմուկ»-ում հայտնաբերվել է հիդրոկարբոնատների, քլորիդների և սուլֆատների թույլատրելի մակարդակի գերազանցում։
Ըստ ռուսական գերատեսչության՝ տարեսկզբից «Չեստնի զնակ» համակարգն արդեն արգելափակել է «Ջերմուկ»-ի 38,4 միլիոն շշի վաճառքը։

Թողնել պատասխան