Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է մեծ դերը, որ ՌԴ-ն ունեցել է ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի հաստատման գործում և նշել, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորակազմի ներկայությունը անվտանգության ապահովման կարևոր գործոն է ու երաշխիք: Քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը, Արցախին ցուցաբերվող հումանիտար աջակցությանը։ Ընդգծվել է գերիների փոխանակման ուղղությամբ աշխատանքների հետևողականության կարևորությունը: