«Տղամարդկություն մեջդ գտի, ասա՝ ոնց է եղել ամեն ինչ»․ թեժ վիճաբանություն դատարա…

🔥 «Տղամարդկություն մեջդ գտի, ասա՝ ոնց է եղել ամեն ինչ»․ թեժ վիճաբանություն դատարանում
Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Տիգրան Ղազարյանը դատարանում դիմել է մյուս մեղադրյալ Եղիշե Հակոբյանին՝ պահանջելով պատմել դեպքի իրական հանգամանքները։
Ղազարյանի պնդմամբ՝ Հակոբյանը նախկինում իրեն ասել է, որ բենզին է լցրել, հրդեհ է բռնկվել, ապա փախել է դեպքի վայրից, սակայն Հակոբյանը դատարանում կտրականապես հերքել է այդ խոսակցությունը։
Մեղադրյալների միջև ծագել է թեժ վիճաբանություն, որի ընթացքում նրանք փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել հրդեհի պահին իրենց գործողությունների վերաբերյալ։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով