Հայաստանի տնտեսությունը փլուզման եզրին է, որի պատճառը ՀՀ իշխանությունների վարած …

Հայաստանի տնտեսությունը փլուզման եզրին է, որի պատճառը ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունն է Ռուսաստանի հանդեպ. Ծառուկյան
«Տնտեսությունը չի լինում իշխանական կամ ընդդիմադիր, ռուսամետ կամ արևմտամետ, տնտեսությունը կամ զարգանում, աշխատում է կամ միանգամից քանդվում»,– Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդը։

Նրա խոսքով` ինքը հարյուրավոր զանգեր է ստանում գործարարներից, որոնք իրենց բերքը հավաքել են, բայց չեն կարողանում արտահանել Ռուսաստան։ «Ասում էին այլընտրանքներ ունենք, այլընտրանք ունեցողը սա փակվեց, մյուսն է բացում։ Հնարավորություն տվեք ինձ, մի օրում լուծեմ, սաղ կարգավորենք»,–ասաց նա։

@ArmeniaSputnik

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով