«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունյաց երբեմնի խրոխտ ընդդիմադիր համայնքապետերից միա…

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունյաց երբեմնի խրոխտ ընդդիմադիր համայնքապետերից միայն Գեւորգ Փարսյանը չդավաճանեց իր սկզբունքներին, չծնկեց վարչախմբի ճնշումների առաջ եւ այս ընտրություններին էլ, առանց վախենալու, մասնակցում եւ աջակցում է ընդդիմադիր ուժերից մեկին՝ Արման Թաթոյանի ղեկավարած «Միասնության թեւեր» նախաձեռնությանը, որը «Շանթ» կուսակցությունների դաշինքի հետ համատեղ է մասնակցում, իսկ Փարսյանը «Շանթ» կուսակցության քվոտայով է համայնքապետ ընտրվել։
Նախօրեին Կապանում Թաթոյանի մասնակցությամբ բազմամարդ հավաքն էլ նա էր կազմակերպել եւ անձամբ ներկա էր մշակույթի տանն անցկացվող հավաքին։
Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններին Սյունյաց «ռեմբոները»՝ Մանվել Փարամազյանը եւ Առուշ Առուշանյանը նույնպես ընդդիմադիր ճամբարում էին, սակայն դրանից հետո երկուսն էլ խոնարհաբար ընդունեցին Փաշինյանի «կրոնը»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով