Նամակներ դեսպանատներին՝ ՀՀ իշխանությունների վրա ճնշում գործադրելու և Արթուր Օսիպ…

Նամակներ դեսպանատներին՝ ՀՀ իշխանությունների վրա ճնշում գործադրելու և Արթուր Օսիպյանին ազատելու պահանջով
«Արդարություն և ազատություն Արթուր Օսիպյանին» նախաձեռնության անդամները Երևանում իրականացրել են երթ և նամակներ են փոխանցել տարբեր երկրների դեսպանատներին՝ պահանջելով ազատ արձակել Արթուր Օսիպյանին։
Մասնակիցները նշել են, որ Օսիպյանը գտնվում է հացադուլի մեջ արդեն ավելի քան 15 օր, և նրա առողջությունն ու կյանքը վտանգված են։ Նրանք նաև պնդել են, որ Հայաստանի իշխանությունները կիրառել են քաղաքական հետապնդման մեխանիզմներ։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով