Այս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և մեր ընկերների բնակարանները: Գ…

‼️ Այս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և մեր ընկերների բնակարանները: Գործող վարչախմբի գործողությունները, հատկապես վերջին օրերին ընդդիմադիր շտաբերի բնականոն գործունեությունը խաթարելու ապօրինի փորձերը, վարչախմբի հուսահատ քայլեր են՝ ընտրողների կամքի և ընտրությունների արդյունքների վրա ազդելու: Ուստի կոչ ենք անում մեր բոլոր թիմակիցներին՝ անկախ ամեն ինչից շարունակել անխափան իրականացնել իրենց աշխատանքը: Մեր բոլոր հայրենակիցներին խնդրում ենք՝ որևէ պարագայում չընկրկել որևէ սպառնալիքի առջև և բոլոր այս ապօրինությունների պատասխանը տալ ընտրություններին մասնակցությամբ` մերժելով ժողովրդի կամքի հետ հաշվի նստել չցանկացող ռեժիմին:
Իշխան Սաղաթելյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով