«ՀՀ-ում արտադրված որակյալ գյուղմթերքն արտահանվելու է՝ անկախ որեւէ երկրի կամ շու…

«ՀՀ-ում արտադրված որակյալ գյուղմթերքն արտահանվելու է՝ անկախ որեւէ երկրի կամ շուկայի ստեղծած արհեստական խոչընդոտներից»․ նոր որոշումներ արտահանման ոլորտում
Կառավարությունը հաստատել է ջերմատնային արտադրության թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության ծրագիրը։ Միջոցառման շրջանակում արտահանողների համար կտրամադրվի փոխհատուցում՝ ելակի, լոլիկի, պղպեղի և ծաղիկների արտահանված ծավալների դիմաց։
Բացի այդ, ընդունվել է ևս մեկ որոշում, ըստ որի՝ դեպի Եվրամիություն, Մեծ Բրիտանիա և Կանադա արտահանվող թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների համար ՀՀ կառավարությունը կփոխհատուցի վճարված մաքսատուրքերը։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով