Կառավարության շենքի դիմացից ոստիկանության Կենտրոնի բաժին տարված Հայկ Մամիջանյանն ու ևս երկու անձինք ազատ են արձակվել։ Այս մասին ասաց Մամիջանյանի փաստաբան Սլավիկ Պողոսյանը։ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե բերման ենթարկված երեք անձինք ոստիկանություն էին տարվել անձը ճշտելու նպատակով, սակայն վերջիններիս անունները չեն նշում։ Ինչ վերաբերում է դեղահաբի նմանվող իրին, այն որպես անհայտ իր տարվել է ոստիկանություն։ |hetq.am|
Կարդալ ավելին
Կարդալ ավելին