Քիչ առաջ սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում` վր…

Քիչ առաջ սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում` վրաերթի եբ ենթարկել Գագիկ Ծառուկյանի աջակիցներին. Իվետա Տոնոյան
«Ականատեսների վկայությամբ սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է քարոզարշավ իրականացնող Բարգավաճ Հայաստան և Մայր Հայաստան կուսակցությունների մեր թիմակիցների բազմության մեջ։ Մարմնական վնասվածքներ ստացած անձանց այս պահին տեղափոխում են հիվանդանոցներ։ Մենք ճշտում ենք դեպքի մանրամասները, զուգահեռ հորդորելով իրավապահ մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետներում պարզել կատարվածի բոլոր հանգամանքները։ Սա սարսափելի նախադեպ է, որը վկայում է, թե ինչ աստիճանի կարող է հասնել քաղաքական անհանդուրժողականությունը և ընդդիմախոսների նկատմամբ թշնամանքը։ Առողջություն և շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր թիմակիցներին»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով