Մասուդ Փեզեշքիանը կհեռանա՞
🇦🇲🇦🇲🇦🇲Մարտի 2-ին Իրանի խորհրդարանը 182 քվեով անվստահություն է հայտնել էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Աբդոլնասեր Հեմաթիին, 88 պատգամավոր «դեմ» է քվեարկել, մեկ ձայն անվավեր է ճանաչվել: Այդ մասին հայտնում է IRNA պետական գործակալությունը: Խորհրդարանի արտակարգ նիստին ներկա է գտնվել Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Իր ելույթում նա փորձել է պաշտպանել նախարար Հեմաթիին և հիմնավորել, որ երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառն արտաքին հանգամանքներն են, բայց ապարդյուն: Նախարար Հեմաթին ուներ այսպես կոչված «բարեփոխական գործչի» համարում:
Իրանի տնտեսությունը ծանր ժամանակներ է ապրում: Փեզեշքիանի նախագահության յոթ ամիսներին ազգային արժույթը՝ ռեալը, շուրջ մեկ երրորդով արժեզրկվել է, սղաճը բարձր է, բնակչության գնողունակությունը զգալիորեն նվազել է: Մասուդ Փեզեշքիանը, ինչպես հայտնի է, նախագահի պաշտոնն ստանձնելիս Իրանի համար չափազանց կարևոր է համարել սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը:
Կարդալ ավելին 👈

Leave a Reply