Աննախադեպ կարկուտից հետո Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմԱյսօր Ստեփանավ…

🌨️ Աննախադեպ կարկուտից հետո Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
Այսօր Ստեփանավանում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով համայնքապետարանն անցել է արտակարգ աշխատանքային ռեժիմի։ Հերթապահությունը կշարունակվի մինչև ուշ երեկո՝ վնասների վերացման և իրավիճակի գնահատման նպատակով։
Համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի հանձնարարությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ և վնասների գույքագրման հանձնաժողով։ Համայնքապետարանը հայտնում է, որ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել և փոխհատուցել հասցված վնասները։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով