Հայաստանն այսօր խորհրդարանն է ընտրում` իններորդ անգամԸստ օրենքի, նորընտիր Ազգայի…

Հայաստանն այսօր խորհրդարանն է ընտրում` իններորդ անգամ
Ըստ օրենքի, նորընտիր Ազգային ժողովում պետք է առնվազն 101 պատգամավոր լինի և ամենաքիչը երեք քաղաքական ուժ։ Այդ մանդատների համար մրցապայքարի են դուրս եկել 16 կուսակցություն ու 2 դաշինք։
Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է 4, իսկ դաշինքներին՝ առնվազն 8 տոկոս քվե։ Թե ի վերջո ովքեր կհաղթահարեն այս արգելապատնեշը, պարզ կլինի ամենայն հավանականությամբ կեսգիշերն անց, երբ կամփոփվեն բոլոր՝ 2005 ընտրատեղամասերի արդյունքները։
Ըստ ՆԳՆ-ի, այս տարի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 միլիոն 483 հազար 520 հայաստանցի։
«Ազատության» արագ թարմացվող ԼԱՅՎ ԲԼՈԳԸ

Հայաստանն այսօր խորհրդարանն է ընտրում

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով