Ռուսական ինժեներային հետախուզության ստորաբաժանումների մասնագետների կողմից իրականացվել է ինժեներական հետախուզություն և պայթյունավտանգ առարկաների հեռացում Շուշի-Լիսագոր ճանապարհին՝ շուրջ 3 կիլոմետր հատվածում: Մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 100 պայթյունավտանգ առարկա։ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ամբողջ ընթացքում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 24 հեկտար տարածք և ավելի քան 8 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 750 պայթյունավտանգ առարկա: [ՌԴ ՊՆ] |armenpress.am|