💬 «Մենք վարչական ռեսուրս չենք կիրառել». պնդում է Հայկ Ղալումյանը՝ չհամաձայնելով, որ Մեղրիի զորամասում կեսգիշերին զինվորների քվեարկությունն այլ բան չէր, քան վարչական ռեսուրսի կիրառում
ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Ղալումյանը հերքել է Մեղրիի զորամասում կեսգիշերին զինվորների քվեարկության ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման մեղադրանքները։ Նա նշել է, որ ՔՊ-ն ձևավորելու է միանձնյա կառավարություն, իսկ Նիկոլ Փաշինյանի վաղաժամ հայտարարությունը հիմնված է եղել իրենց վստահված անձանց տրամադրած ճշգրիտ տվյալների վրա։
Ղալումյանը հակադարձել է ընդդիմությանը՝ պնդելով, որ հենց նրանք են զբաղված եղել «մասսայական ընտրակաշառքներ բաժանելով», ինչի առթիվ արդեն հարյուրավոր քրեական գործեր կան նախաքննության փուլում։ Պատգամավորը վստահություն է հայտնել, որ միջազգային դիտորդները ընտրություններին նորմալ գնահատական կտան։
aravot.am | @aravot

Թողնել պատասխան