«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրու…

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները դեռ ճշտվում են, ու պարզ չէ՝ ԲՀԿ-ն կանցնի խորհրդարան, թե՝ ոչ, սակայն մի բան փաստ է, որ, անկախ փոփոխություններից, ՔՊ-ն չունի եւ չի ունենալու սահմանադրական մեծամասնություն, հետեւաբար, չի կարող մենմենակ կատարել Բաքվի տնային առաջադրանքը Սահմանադրությունը փոխելու, հանրաքվե անելու վերաբերյալ։
Այս փաստն անհանգստություններ է առաջացրել Ադրբեջանում, ավելին
խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Բաքվի լրատվամիջոցներում արդեն էյֆորիան պակասել է, եւ անդրադարձներ կան այն մասին, որ Փաշինյանի խոստացած խաղաղության պայմանագիրը կարող է «գրվել սառույցին»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով