Երբ մթերքները «օգնում են» միմյանց․ օգտակար սննդային համադրություններՄասնագետներ…

🥗 Երբ մթերքները «օգնում են» միմյանց․ օգտակար սննդային համադրություններ
Մասնագետների խոսքով՝ որոշ մթերքների համադրությունը ոչ միայն բարելավում է համը, այլև օգնում է օրգանիզմին ավելի լավ յուրացնել օգտակար նյութերը։ Օրինակ՝ գազարն ու լոլիկը խորհուրդ է տրվում օգտագործել ձիթայուղի կամ այլ օգտակար յուղերի հետ, իսկ երկաթով հարուստ բանջարեղենը՝ վիտամին C պարունակող մթերքների հետ։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ քրքումի մեջ պարունակվող կուրկումինի յուրացումն էապես բարձրանում է սև պղպեղի հետ համադրելիս, իսկ կիտրոնի հյութը նպաստում է բուսական ծագման երկաթի ավելի արդյունավետ ներծծմանը։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով