Մանդատները անպայման վերցրեք և գնացեք խորհրդարան, հարգելի´ ընդդիմադիրներ, Ալեն Սի…

Մանդատները անպայման վերցրեք և գնացեք խորհրդարան, հարգելի´ ընդդիմադիրներ, Ալեն Սիմոնյանը ձեզ է սպասում 😀
Դուք այսօրվանից Ալեն Սիմոնյանի հոգածության ներքո եք, նա հաստատ իր ախռանայով ձեզ կպաշտպանի տարբեր սմբակավորների քացիներից: Տեսեք` լրիվ ձեր օգտին է խոսում, հորդորում է ձեզ հանկարծ չճնշենք մանդատները դնելու հարցում, կեղծ թեզերով համոզում է, թե իբր չեք կարող մանդատները դնել, կամ որ դնեք` դրանք հետո ուրիշ ուժերի կանցնեն և այլն: Երևի Հրայր Թովմասյանն է պարոն Սիմոնյանին հուշել կամ հակառակը` ինքն է Թովմասյանին հուշել, որ Սահմանադրության հետ կապ չունեցող թեզեր տարածի Սահմանադրության գուրու իր սանիկների միջոցով:
Մի խոսքով` գնացեք ԱԺ, չեք փոշմանի, վստահ եմ` Ալենը այս անգամ ձեզ ավելի շատ գործուղումների կտանի, նույնիսկ օդանավում իր կողքը կնստեցնի, ավելի շատ պրեմիա կտա, կճղակավորներին կհորդորի` ձեզ քիչ ծեծեն, քիչ նվաստացնեն, միայն թե դուք գնաք ու ձեր հզոր ելույթներով լեգիտիմացնեք ՔՊ-ի ավերիչ ու կործանարար նախագծերի ընդունումը: Իսկ եթե նույնիսկ ձեզանից որոշները երբեմն կողմ քվեարկեն ՔՊ-ի բերած էն ամենակործանարար օրենքներին, ապա չի բացառվում` պարոն Սիմոնյանը նաև գովի ձեզ, ծաղիկներ նվիրի, սուրճի հրավիրի իր կաբինետ և այլն… Ի դեպ, ՔՊ-ի նախագծերն իրոք կործանարար էին, չէ՞, հաստատ կործանում են, չէ՞, երկիրը)) Բա ու՞մ եք սպասում, գնացեք, որ լեգիտիմացնեք, սխա՞լ եմ ասում, ընկեր Իշխան))
Մի խոսքով` այ սենց դուխով ու ամենակարևորը` պասերով, ժողովուրդ ջան, պասերով 😜
Ալեն Սիմոնյանը աջակցում է ընդդիմությանը` հորդորելով չնեղացնել նրանց, որ մանդատները վերցնեն և գնան խորհրդարան` ՔՊ-ի մոտ ընդդիմություն աշխատելու Սիմոնյանը ընդդիմադիրներին աջակցող թեզեր է առաջ քաշում, իրականում` կեղծ թեզեր, թե իբր չեն կարող հրաժարվել մանդատներից…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով