Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել պրոբացիայի ծառայո…

⚖️ Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել պրոբացիայի ծառայողի գործով
Տիգրան Նազարյանը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակել՝ հաշվի առնելով իր ծառայության ստաժը, որը, ըստ ներկայացված տվյալների, կազմում է ավելի քան 20 տարի։ Դատարանը բավարարել էր հայցը և պարտավորեցրել համապատասխան մարմնին նշանակել կենսաթոշակ՝ 2025 թ. մարտի 24-ից սկսած։
Արդարադատության նախարարությունը, սակայն, վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել դատարանի որոշումը։ Գործը այժմ գտնվում է վերաքննիչ ատյանի քննության փուլում։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով