«Ստամբուլում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև նոր տնտեսական կոնվենցիա է ստոր…

«Ստամբուլում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև նոր տնտեսական կոնվենցիա է ստորագրվել, որն անդրադառնում է «Միջին միջանցքին», սակայն Հայաստանի մասին ոչ մի բառ»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը՝ միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը համարում է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը տոտալ ձախողվել է։

«Այդ «Միջին միջանցքը», ինչ-որ հատվածում, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է կամ TRIPP–ը։ Այնտեղ Հայաստանը չկա, կա տարածք՝ Արևելք-Արևմուտքը իրար կապող «Միջին միջանցք»։ Այնտեղ անգամ Ղազախստանին են անդրադառնում, որ Ղազախստանը կարևոր երկիր է իրենց այս կոմունիկացիաների համար։ Ու այնպիսի տպավորություն է, որ Հարավային Կովկասում երկու երկիր կա՝ Ադրբեջան, Վրաստան, և վե՛րջ։ Ասում էին՝ Հայաստանը տարիներ շարունակ քաղաքականությունը սխալ է վարել, դուրս է մնացել տարածաշրջանային կոմունիկացիաներից։ Եղբա՛յր, ընտրությունների օրը, հիշեցնեմ, դեռ 10%-ն էր հաշվարկ եղել Վրաստանի վարչապետը արդեն շտապել շնորհավորել էր․․․ Բա չեք հարցնու՞մ՝ բա ինչո՞ւ եք մեզ դուրս թողնում։ Հիմա էլ հո՞ ամեն ինչ, ինչ որ պետք է խաղաղության համար, Հայաստանը ապահովել է՝ Արցախի խնդիր չկա, Ադրբեջանի ինքնաթիռները անարգել գնում-գալիս են Հայաստանի վրայով, ինչ ուզում տանում են»։

🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով