Փաստ» թերթը գրում է. «Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջա…

Փաստ» թերթը գրում է. «Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ինտենսիվ քննարկման թեմա դարձավ ընդդիմության կողմից մանդատները վերցնել-չվերցնելու հարցը: Ըստ մամուլի հրապարակումների, Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած մի շարք խախտումներից և վարչական ռեսուրսի կիրառումից հետո խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը, մասնավորապես՝ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստանը» դաշինքները, ներկա պահին քննարկում են ամենատարբեր սցենարներ, այդ թվում՝ մանդատներից հրաժարվելու տարբերակը։ Բայց այստեղ կա մի քանի նրբերանգ, որոնք չի կարելի անտեսել:
Արդյո՞ք մանդատ չվերցնելով՝ ընդդիմությունը վնասում է Փաշինյանին և հարցականի տակ դնում նրա լեգիտիմությունը։ Պատասխան՝ միանշանակ ոչ։ Թվում է՝ ընդդիմության կողմից մանդատ չվերցնելը հարված է Փաշինյանի կառավարությանը՝ կարծես ցույց տալով, որ համակարգը ճգնաժամի մեջ է, սակայն այդ դեպքում Փաշինյանը խորհրդարանում «հպարտ միայնության մեջ» կարողանում է ցանկացած հարց լուծել ինքնուրույն՝ առանց ընդդիմության և որևիցե մեկի հետ հաշվի նստելու, առանց հակադրման։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով