Մոսկվան փակում է դռները, Բրյուսելը՝ բացում պատուհաններըՌուսաստանի կողմից հայկակ…

🇪🇺 Մոսկվան փակում է դռները, Բրյուսելը՝ բացում պատուհանները
Ռուսաստանի կողմից հայկական մի շարք ապրանքների ներմուծման սահմանափակումներից հետո Եվրամիությունը հայտարարել է Հայաստանի համար լրացուցիչ աջակցության և նոր շուկաների բացման նախաձեռնությունների մասին։ ԵՄ-ն պատրաստվում է օգնել հայ արտահանողներին դիվերսիֆիկացնել արտահանման ուղղությունները և նվազեցնել կախվածությունը ռուսական շուկայից։
Եվրոպական կողմը նախատեսում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցություն, ինչպես նաև քննարկում է հայկական արտադրանքի համար նոր հնարավորություններ եվրոպական շուկաներում։ Միևնույն ժամանակ, ստեղծված իրավիճակը ցույց է տալիս Հայաստանի տնտեսության հիմնական մարտահրավերը՝ արտահանման չափազանց մեծ կախվածությունը մեկ շուկայից։
📖 Էմմա Գաբրիելյանի վերլուծականը

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով