🔹Այն, ինչ քիչ առաջ կատարվեց ԿԸՀ-ում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն։ Գիշերվա կեսին, մթության քողի տակ, գաղտագողի կայացված այս խայտառակությունը ուղիղ ԲՀԿ–ին ուղղված հարված էր, որի նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ–ին ԱԺ մտնել թույլ չտալն է, գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը
📌«Ակնհայտ է, որ անվավեր են ճանաչվել հատկապես այն տեղամասերի արդյունքները, որտեղ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստացել է մեծ թվով քվեներ։ Վաղը բողոքարկելու ենք այս ապօրինի որոշումը և օգտագործելու ենք ամբողջ իրավական գործիքակազմը՝ կանխելու և կասեցնելու այսպիսի կամայականությունները»,-գրել է նա։
🔹Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, հայտնել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ նշելով, որ Երևանի Նուբարաշեն թաղամասի այս ընտրատեղամասում արձանագրվել են խախտումներ
Թողնել պատասխան