«Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ՝ ԿԸՀ-ն անմռունչ կերպով կյանքի կոչեց Նիկոլ Փա…

🔹 «Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ՝ ԿԸՀ-ն անմռունչ կերպով կյանքի կոչեց Նիկոլ Փաշինյանի ցանկությունը»․ Իվետա Տոնոյան
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ ԿԸՀ-ի որոշումը՝ անվավեր ճանաչել երկու ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, նպատակ ունի խոչընդոտել ԲՀԿ-ի մուտքը Ազգային ժողով։ Նրա խոսքով՝ վերահաշվարկների արդյունքում կուսակցությունը վերականգնել էր անցողիկ շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ քվեների զգալի մասը։
Տոնոյանը պնդել է, որ ԿԸՀ-ն իր որոշմամբ ազդել է ընտրական գործընթացների և արդյունքների վրա՝ այն կապելով իշխանությունների քաղաքական ցանկությունների հետ։ Նա ընդգծել է, որ ԲՀԿ-ն շարունակելու է վիճարկել կայացված որոշումները։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով