Երեկ Հայաստանի համապատասխան մարմինները Նարեկ Կարապետյանին թույլ չտվեցին անցնել Լարս՝ տեղում ծագած խնդիրները լուսաբանելու և ներկայացնելու համար։ Որպես հիմք նշվեց նրա՝ իբր այլ երկրի քաղաքացիություն ունենալու վերաբերյալ հարուցված վարույթը։
Ժամանակին, երբ քաղաքացիության մասով նման «լուր» տարածվեց, ՀՀ պետական մարմիններից մեկ օր կպահանջվեր լուրը ստուգելու և դրա անհիմն լինելը հաստատելու համար (չնայած, վստահ եմ, որ գիտեն իրականությունը): էլ չեմ ասում, որ դեռևս մինչև հունիսի 7-ը իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին ու խախտման դեպքում չթողնեին նրա մասնակցությունը ընտրություններին:
Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ՝ հարուցվեց վարույթ, որը մինչ օրս շարունակվում է։ Արդյունքում այն ծառայեց ոչ միայն նախընտրական շրջանում հանրության մեջ կասկածներ սերմանելու, այլև հետընտրական շրջանում լրացուցիչ սահմանափակումների և ճնշումների գործիք դառնալու համար (օրինակ՝ երկրից չբացակայելու):
հ.գ. Հատկանշական է նաև, որ ԿԸՀ–ն հրապարակայնորեն հերքել էր Նարեկ Կարապետյանի՝ այլ երկրի քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունները՝ արձանագրելով, որ ներկայացված տվյալները չեն հաստատում նման հանգամանք։
Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Լիլյա Շուշանյան
https://cdn4.telesco.pe/file/f3822e3476.mp4?token=l_jsTrwxlo3JM4MEqSppk-5btshzH9RJDZ4uCKzboYz7XuTmUV8OZXwk8hvD8FPKusCNi2KMq-aHiKIgomUgzYJmMhvhQC4BwuPEAzA_ro-rYtuBokfGK9jpFhwZERdQtPpExsAx0JmFSXy58QUaFr_JUPDiyN1vmCWfd8EDfN_2iCDxdRv-OUVKkLIQwSj_KWWvN_49ljRrJOcDob8SRksaFPv_PpNbYkblpXTd-lrTCcozPzbTZxgs9pztcVrxPCeH7KoZ2ydnfCqtiHog8hTTdcjZM8RrZnlYL7RC3I2vWO-og_V6kI-Ki2q95j76XVGuu1ROmQgpPqpHuGeAqSIqr8Uug51J7Bw8Diserf188yN1-0EwX6X4-HWNxnSGv7rYhGpNFFLaX0QuuvOLuPOOB710mPBECnNvmroi7Y23xeOzJIPxl-ENkEk9R8_i8EVI__lEvgSKpRljhDr129EPnb3Hw305kj7kjJUSKlNvI7_dDFjGvalK6ygo0Ul6_Yx01wg461hKcnjOJtsA0JNSrKALXvteuZiwgRH5O94fM9DOpMTKMFKcxxZZLqa7kzKAGpPOjfCS6ASb5yW5eBoj1Eayov-SHQ4-1hXDxvSHPaZVU9SSEMoL_kNjbXmwOp5O_4TbAMEUozhj1YO1_HCpfgcHcmmieBKMtLutLxQ
Թողնել պատասխան