#մշակույթ Երևանում կայացել է ճապոնական ավանդական երաժշտության համերգՀայաստանու…

#մշակույթ
🎼 🇯🇵 Երևանում կայացել է ճապոնական ավանդական երաժշտության համերգ
Հայաստանում Ճապոնիայի դեսպանության նախաձեռնությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը անցկացվել է «Ճապոնիայից Հայաստան» խորագրով համերգ՝ նվիրված ճապոնական ավանդական արվեստին։
Ծրագրում հնչել են ճապոնական ավանդական գործիքներ, ներկայացվել է ազգային պար, ինչպես նաև տեղի են ունեցել հայ և ճապոնացի արտիստների համատեղ կատարումներ։
Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական նշել է, որ Հայաստանն ու Ճապոնիան կիսում են մշակույթի, ավանդույթների և մարդկային կապերի նկատմամբ հարգանքի ընդհանուր արժեքներ, իսկ մշակույթը ժողովուրդներին մերձեցնելու լավագույն միջոցներից է։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով