🇪🇺🇦🇲 Եվրամիությունը պատրաստում է Հայաստանին առևտրատնտեսական աջակցության խոշոր փաթեթ՝ ի պատասխան ՌԴ-ի կողմից սահմանված տնտեսական սահմանափակումների, ինչպես նաև խորհրդատուների առաքելություն կուղարկի Երևանին աջակցելու համար🗣 Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
🗣️ «Այսօր նախարարները քննարկել են, թե ինչպես կարող ենք ամրապնդել Հայաստանի տնտեսական դիմակայունությունը։ Մենք արդեն պատրաստում ենք Հայաստանին աջակցելու ծրագիր՝ ի պատասխան ռուսական անարդար տնտեսական սահմանափակումների։ Հայաստանում ԵՄ գործընկերության նոր առաքելությունը շուտով կսկսի իր աշխատանքը՝ կիբերհարձակումներին, ապօրինի ֆինանսական հոսքերին և այլ սպառնալիքներին դիմակայելու համար»,- հայտարարել է Կալասը։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան