Մայք Թայսոնը Հայաստան է եկել, որ խաղատուն գովազդի. ու՞մ հրավերով է նա գտնվում Երևանում
MakaryanNews-ի տեղեկություններով` աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Երևան է ժամանել իշխանական կապերով հայտնի Վահե և Վիգեն Բադալյան եղբայրներին պատկանող «Վիվառո» ընկերության հրավերով` գովազդելու «Վիվառոյի» on line խաղատունը: Այս տեսանյութում Թայսոնը հենց դրանով է զբաղված` դիլերություն է անում «Վիվառոյի» կազմակերպած պոկերի սեղանին և դրանով շոու ապահովում խաղամոլների և ազարտային խաղերով հետաքրքրվածների համար:
Այս շոուները նկարահանվում են Երևանում` «Վիվառոյի» գլխավոր գրասենյակի շենքում և շատ հաճախ անցնում են 18+ դրվագներով, որպեսզի հաճախորդ և հեռուստադիտող գրավեն: Թե ինչ բարքեր են տիրում «Վիվառոյում», դա առանձին թեմա է ու դրան կանդրադառնանք այլ առիթով: Փաստն այն է, որ այս օրերին թիկնապահներով Երևանում շրջող բռնցքամարտի աստղը հենց այս շոուին մաս կազմելու և «Վիվառո» ընկերության խաղատները գովազդելու, ըստ այդմ` խաղամոլությունը պրոպագանդելու նպատակով է այցելել Հայաստան, որի դիմաց, ենթադրաբար, հսկայական հոնորար է ստացել:
Տեսանյութը` այստեղ 👇
https://youtube.com/shorts/rsT4FTPAjAU?si=27OMVHl5fdVkjsL0

Թողնել պատասխան