ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն իսլամական հանրապետության հ…

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն իսլամական հանրապետության հետ հուշագրի շրջանակում Իրանում ներդրումների վերաբերյալ որևէ պարտավորություն չի ստանձնում։
«Մենք ոչ մի լումա չենք ներդնի Իրանում։ Երեկ տարածված լուրերը պարզապես ծիծաղելի են։ Մենք իրավունք ունենք ապագայում միջամտել և քայլեր ձեռնարկել, եթե ես կամ մեկ ուրիշը նման ցանկություն ունենա, բայց մենք գումար չենք ներդնում։ Իրանում ներդրումներ անելու ոչ մի պարտավորություն չունենք»,- ասել է նա Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով