«Գործի հանգամանքներն այս պահին հասանելի չեն, սակայն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, ելնելով իր նորարարական գործելաոճից, հանրայնացրել էր բովանդակությունը։ Այսինքն, մենք չենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի ռեժիմի մասին, քանի որ հունիսի 5–ին ձայնագրությունը հանրայանացվել էր։ Իսկ Ղազինյանն այս ընթացքում միշտ հասանելի է եղել, միշտ շփման մեջ է եղել լրագրողների հետ»,– ԿԸՀ շենքի մոտ լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։
Թողնել պատասխան