Ղազինյան․ «Արմանը ինձ մտերիմ մարդ է, բայց ես որեւէ մեկին գումար չեմ տվել»«Ուժեղ…

🔵 Ղազինյան․ «Արմանը ինձ մտերիմ մարդ է, բայց ես որեւէ մեկին գումար չեմ տվել»
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը ԿԸՀ-ում իր անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ընթացքում հերքել է իրեն վերագրվող ընտրակաշառքի մեղադրանքները։ Նա նշել է, որ ձայնագրությունում հիշատակվող Արմանը իր մտերիմ անձն է, սակայն ինքը որեւէ մեկին գումար չի տվել։
Մինչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկում է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունը, Դավիթ Ղազինյանը իր պաշտպանական թիմից փաստաբան Արշակ Վարդանյանի հետ գնաց Հակակոռուպցիոն կոմիտե:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով